211652_close_icon
views-count2525 դիտում article-date 22:33 24-10-2017

ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովին

Երևանում կայացավ Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես աճի գործոն» խորագրով համաժողովը, որի բացմանը ելույթներ ունեցան ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը, ԱԳ նախարարի տեղակալը, Երևանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ԵՄ Ռեգիոնների կոմիտեի անդամը։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ԱլԳ շրջանակներում տարբեր ոլորտային համագործակցության ուղղություններով։ Համաժողովի համատեքստում նա հատկապես կարևորեց Հայաստանի անդամակցությունը նորարարության և հետազոտությունների ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին, ինչպես նաև ոլորտային համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, տրանսպորտը, հանրային կառավարման համակարգի բարեփոխումները։ Կարեն Նազարյանն անդրադարձավ տարածաշրջանային ու տեղական իշխանությունների առանցքային դերին՝ ստեղծված հնարավորությունները կենսագործելու, դրանք համայնքների զարգացման հետ կապելու, համայնքների սեփականությունը դարձնելու գործում, ու հավելեց, որ ԵՄ հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված է արդիականացմանը, խորքային բարեփոխումների գործընթացներին, և դրանց հաջողության համար նաև յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր համայնք պետք է ստանձնի ակտիվ դերակատարում:

Նմանատիպ նյութեր