211652_close_icon
views-count13253 դիտում article-date 13:10 23-10-2017

8 մասնակից՝ 10 մեդալ, 3 գավաթ. Հայաստանի հավաքականը հաղթանակած վերադառնում է Եվրոպայի գավաթի խաղարկությունից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 20-22-ը Լեհաստանի Լուբլին քաղաքում տեղի ունեցավ Ավանդական կարատեի Եվրոպայի գավաթի 5-րդ առաջնությունը, որին մասնակցում էին 1000-ից ավելի մարզիկներ՝ ողջ Եվրոպայից: Հայաստանն այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր 8 մարզիկներով: Հավաքականը գլխավորում էր Հայաստանի «Կենտրոն» Ազգային Ավանդական կարատե-ԴՈ ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 5-րդ դան, միջազգային կարգի մրցավար Սուրեն Մաթևոսյանը: Հավաքականի կազմում Լեհաստան էին մեկնել նաև Հրազդան քաղաքի Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 3-րդ դան, միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, ով և ընդգրկվել էր առաջնության մրցավարական կազմում, և, իհարկե, հավաքականի մարզիչ, սև գոտի 3-րդ դան Նարեկ Իսկանդարյանը: Հավաքականի կազմում առաջնությանը մասնակից մեր միակ աղջիկը` 12-ամյա Էլեն Սարգսյանը, ով ներկայացնում էր Աբովյան քաղաքը (մարզիչ` Արփի Սաֆարյան), զբաղեցրեց հաղթական1-ին հորիզոնականը` նվաճելով Եվրոպայի գավաթը: Բենիկ Մինասյան - արծաթե մեդալակիր՝ անհատական կատա և բրոնզ՝ էմբու մրցաձևերում (անհատական մարզիչ՝ Ավետիս Սահակյան) Դավիթ Իսրայելյան - բրոնզե մեդալակիր՝ Էմբու մրցաձև (անհատական մարզիչ՝ Գոռ Ավագյան) Նարեկ Բադալյան - արծաթե մեդալակիր՝ անհատական կատա մրցաձև (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Արսեն Մխիթարյան – կրկնակի բրոնզե մեդալակիր` անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ Նարեկ Իսկանդարյան) Մարատ Հարությունյան – կրկնակի բորնզե մեդալակիր` անհատական և թիմային կատա մրցաձևեր (անհատական մարզիչ՝ Սուրեն Մաթևոսյան) Ռոբերտ Բուդաղյան – բրոնզե մեդալակիր` թիմային կատա մրցաձև (անհատական մարզիչ ՝ Սուրեն Մաթևոսյան)։ [b]Լուսանկարում Հայաստանը պատվով ներկայացրած և Եվրոպայի գավաթը նվաճած Էլենն է՝ մարզչի՝ սև գոտի 2-րդ դան Արփի Սաֆարյանի հետ [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0485950001508749802585990.jpg[/img] Հավելենք, որ մեր հավաքականը Լեհաստանից վաղը առավոտյան կվերադառնա հայրենիք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր