ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից և մխրճվել շենքերի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Նոքսվիլ քաղաքում (Տենեսի նահանգ) 50 վագոնից բաղկացած ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից և ճանապարհամերձ երկու շենքի մեջ մտել:
«Ռելսերից դուրս է եկել 50 վագոնից բաղկացած գնացքը: Վնասվել են առնվազն երկու շենք: Ոստիկանությունը ուսումնասիրում է հնարավոր վտանգները: Հեռու մնացեք այդ շրջանից», նշված է քաղաքի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Վթարի արդյունքում տուժածներ չկան: Գնացքը կոնտեյներներ էր տեղափոխում ծովային բեռնափոխադրումների համար, վտանգավոր նյութեր վագոնները չեն պարունակել: