Toyota-ն գլխավորել է ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը. հետազոտություն
Ամերիկյան Consumer Reports հրատարակչության հետազոտության տվյալների համաձայն՝ Toyota մակնիշի ավտոմեքեաները գլխավորել են ամենաանվտանգ և հուսալի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը:
Վարկանիշային աղյուսակը կազմելու նպատակով հարցվել է շուրջ 400 հազար ավտոսիրահար, ովքեր կիսվել են իրենց 640 հազար մեքենաների առկա խնդիրներով:
Ամերիկյան շուկայում, ըստ հարցումների, Toyota-ն առաջատարն է ճանաչվել՝ շրջանցելով Lexus-ին:
Երրորդ տեղում է նոր Kia Niro-ն:
Թոփ 10-նյակում են նաև Audi, BMW, Subaru, Infiniti, Buick, Honda և Hyundai մակնիշի ավտոմեքենաները: