Օբաման գլխավորել է համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը
Ըստ Statista հետազոտական կենտրոնի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գլխավորել է համաշխարհային առաջնորդների աշխատավարձերի վարկանիշային աղյուսակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
ԱՄՆ նախագահի մեկ տարվա աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար: Նշենք, որ նոր նախագահ Դոնալ Թրամփը հրաժարվել է աշխատավարձից և հայտնել է, որ դրա փոխարեն ստանալու է 1 դոլար:
Վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ով տարեկան ստանում է 260 հազար դոլար աշխատավարձ:
3-րդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ 234 հազար դոլար:
Ֆրանիսայի նախագահը աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 194 հազար դոլար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցնում է 9-րդ տեղը՝ 136 հազար դոլար տարեկան աշխատավարձով: