Բելգիան առաջին անգամ պատմության մեջ կարող է գլխավորել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը
Բելգիայի հավաքականը կգլխավորի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, եթե Եվրո-2016-ի խմբային փուլի վերջին խաղում հաղթի Իսրայելի հավաքականին:
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին: Նշենք, որ այս պահին բելգիացիները աղյուսակում 3-րդ տեղում են:
Նման իրավիճակը պայմանավորված է նրանով, որ աղյուսակի առաջատարներ Արգենտինայի և Գերմանիայի հավաքականները պարտվեցին՝ համապատասխանաբար Էկվադորի (0:2) և Իռլանդիայի (0:1) հավաքականներին:
Եթե Բելգիան աղյուսակում առաջատար դառնա, ապա դա կլինի պատմության մեջ առաջին անգամ: Ուշագրավ է, որ 2009 թվականին Բելգիան զբաղեցնում էր 66-րդ տեղը: