Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աջակցությամբ Երևանում բացվեց Ֆրանսիական ուռուցքաբանական կլինիկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում Ֆրանսիական ուռուցքաբանական կլինիկա բացվեց, որում առաջատար մասնագետներ են աշխատելու։ Սա հնարավորություն կտա օպերատիվ և համեմատաբար մատչելի բուժում ստանալ ծանր հիվանդությունների դեպքում։
Կլինիկայի հիմնադրմանը՝ հնարավորության սահմաներում Երկրապահն ու անձամբ Զորավար Մանվել Գրիգորյանն էլ են աջակցել։ Սոցիալապես խոցելի խավերի համար, այդ թվում՝ երկրապահ-ազատամարտիկների ընտանիքների, կլինիկան արտոնյալ պայմաններ կերաշխավորի։