211652_close_icon
views-count8284 դիտում article-date 12:31 20-10-2017

Եվրամիությունը դադարեցրել է Թուրքիայի անդամակցության գործընթացին ուղղված ֆինանսավորումը

Բրյուսելում ընթացող Եվրամիության անդամ պետությունների գագաթնաժողովում համաձայնվել են դադարեցնել Թուրքիային 4.5 մլրդ եվրոյի հատկացման գործընթացը, որը պետք է իրականացվեր մինչև 2020 թվականը։ Նախաձեռնությունը պատկանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Ինչպես հաղորդում է Interfax-ը, ծրագիրն ուղղված էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի աջակցությանը։ «Մենք դիմել ենք Եվրախորհրդին՝ խնդրելով դադարեցնել աջակցությունը»,-ասել է կանցլերը գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ հանդիպմանը։ Մերկելն իր նախաձեռնությունը հիմնավորել է նրանով, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը, ինչը չի համապատասխանում ԵՄ-ի չափանիշներին։ Ֆինանսավորումը դադարեցնելուն կողմ է արտահայտվել նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը, ով լրագրողներին ասել է, որ Թուրքիա-ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները «դե-ֆակտո» սառեցված են, իսկ գումարը կուղղվի այլ կարիքները հոգալուն։

Նմանատիպ նյութեր