11007 դիտում
09:53 20-10-2017
Սոցապ նախարարության վարչության պետն է ազատվել աշխատանքից ֆինանսական չարաշահումների պատճառով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլև՝ հասել աներևակայելի չափերի:
Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միևնույն է, չարաշահումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն են: Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, և չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ:
Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
18:49 25-03-2014
ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողական-տեսչական վարչության պետն ազատվել է աշխատանքից
3114 դիտում
20:31 18-12-2019
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետն աշխատանքից ազատվել է
Այս բաժնից
2461 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»