Կարլոս Բակա. Ես խաղում էի պատմության մեջ վատագույն «Միլանում»
«Միլանի» նախկին հարձակվող Կարլոս Բական,որը ներկայումս հանդես է գալիս «Վիլյառեալում», պատմել է Իտալիայում իր մրցելույթների ժամանակաշրջանի մասին:
«Անհատական առումով ես գոհ եմ Իտալիայում անցկացրած տարիներից, առաջադրված խնդիրներին ես հասել եմ:
Կարող էր ավելի լավ լինել, սակայն անհրաժեշտ էր ակումբի ղեկավարության և թիմի օգնությունը: Ես խաղում էի պատմության մեջ վատագույն «Միլանում»:
30 տարվա ղեկավարությունից հետո Սիլվիո Բերլուսկոնին մտադիր էր վաճառել ակումբը: Նոր ղեկավարության և մարզչի հետ մեր տեսակետները բաժանվեցին:
Սակայն ես հեռացա գլուխս բարձր պահած, քանի որ «Միլանը» եվրագավաթներում է, և ես իմ լուման դրանում ներդել եմ», ասել է Բական: