127992 դիտում
10:49 19-10-2017
Ողջ Սիսիանը շոկի մեջ է. դատարանը նախկինում 5 անգամ դատված «մոլագար» ռեցեդևիստին դատարանից ազատ է արձակել
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի պետ Արմեն Կավեյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Նարեկ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության (Գորիսի) դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի 1-ին շենքի բնակիչ՝ 37-ամյա Քրիստ Կարապետյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս համարվում է վտանգավոր հանցագործ, ճանաչված է որպես ռեցեդևիստ և կասկածվում է հոկտեմբերի 15-ին Սիսիան քաղաքում բռնաբարության փորձ կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 15։30-ի սահմաններում նախկինում 5 անգամ դատապարտված, վերջին անգամ ավազակային հարձակում կատարելու համար, «Քրիստ» մականվամբ Ք. Կարապետյանը մտել է Խանջյան փողոցի թիվ 1/13 հասցեում գործող հագուստի խանութ-սրահ, որտեղ տեսել է, որ աշխատակցուհի՝ Սիսիանի բնակչուհի, 29-ամյա Սիրարփի Ա.-ն միայնակ է, «մոլագարի» նման հարձակվել է նրա վրա, ոտքերով հարվածներ հասցրել, այնուհետև տվել է հայհոյանքներ ու ձեռքից բռնելով՝ ստիպողաբար քարշ տալով տարել է սանհանգույց, որտեղ շարունակել է հարվածել կնոջը և պահանջել, որ նա իր հետ սեռական բնույթի հարաբերություն ունենա։
Կինը դիմադրել է, սակայն անզոր է եղել, ինչպես սիսիանցիներն են ասում, «մոլագարի» ձեռքից պրծնել և միայն երջանիկ պատահականությամբ այդ պահին «Քրիստ» կոչեցյալ ոչնչությունը հեռախոսազանգ է ստացել և իր անասնական ցանկությունը կիսատ թողնելով՝ դիմել է փախուստի։
Նույն օրը կատարվածի մասին Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկացրել են, որից հետո «մոլագարը» հայտնաբերվել է, ու փաստի առթիվ սկսել է քննություն վարել Սիսիանի քննչական բաժինը։
Քննիչ Ն. Ստեփանյանի որոշմամբ Ք. Կարապետյանը ձերբակալվում է, իսկ երեկ, չգիտես ինչու, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի որոշմամբ դռնփակ դատական նիստը նշանակվում է Գորիսում։
Արդեն Գորիսի դատարանում քննիչի միջնորդությունը լսում է դատավոր Դավիթ Սարգսյանը, ով դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ռեցեդևիստ-մոլագարին ազատ է արձակում դատարանից՝ չբավարարելով քննիչի միջնորդությունը։
Մինչ այս օրերին Սիսիանը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, տեղաբնակներին այդ փաստը այնքան չի հուզում, որքան Քրիստի կատարած արարքը։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բազմաթիվ սիսիանցիներ ասում էին. «Քրիստը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքն անուղղելի մարդ է։ Նրան ողջ Սիսիանը գիտի՝ որպես «մոլագար»։ Երբ հոկտեմբերի 15-ին հերթական անգամ նա «փայլեց» իր անասնային բնազդով ու Սիսիանի ոստիկանները բռնեցին նրան, իսկ Սիսիանի քննչականն էլ ձերբակալեց, մտածեցինք՝ գոնե այս անգամ ջրից չոր դուրս չի գա։
Սիսիանի քննչականի պետ Արմեն Կավեյանը, Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանն ու Սիսիանի ոստիկանապետ Արմեն Մարկոսյանը, մեր տեղեկություններով, կատարեցին լայնամասշտաբ իրավական ու օրինական գործողություններ, որ ստահակը իր կատարած քայլի համար պատասխանատվության ենթարկվի, սակայն, չգիտես ինչու, Սյունիքի մարզային դատարանի նախագահը գործը պաս տվեց Գորիսի դատավորին, ով էլ ոչ ավել, ոչ պակաս, կարմիր գորգ փռեց ռեցեդևիստի ոտքերի տակ։ Հետո էլ ասում են, թե իրավական երկիր ենք դառնում։ Էլ ո՞նց հավատանք արդարադատությանը, երբ նման անարդարացի վճիռ է կայացվում բարձր ատյանի կողմից»։
[b]Գորիսի «մեծն» դատավոր Դավիթ Սարգսյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0307806001508396019699994.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)