27519 դիտում
20:58 28-03-2015
Այ քեզ արդարադատություն. մահվան ելքով վրաերթ կատարողներից օգնողին կալանավորել են, նախկինում դատված հեռուստասերիալի դերասանին ազատ են արձակել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ մարտի 27-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Գեղամ Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը և Գ. Վարդանյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կալանավորվեց և տեղափոխվել է Նուբարաշենի բանտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Վարդանյանը վրաերթի վայրից փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկված, Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Գևորգյանին տեղափոխել հիվանդանոց, որից հետո դեպքի մասին նա տեղակացրել էր ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
Ցավոք, որոշ ժամանակ անց, վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահանում է:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ամուսնացած է, խնամքին ունի 2 մանկահասակ երեխաներ, ընտանիքի միակ կերակրողն է և շրջապատում, աշխատանքային վայրում բնութագրվել է դրական:
Անգամ հոգացել են վրաերթի հետևանքով մահացածի հուղարկավորության ծախսերը և տուժող կողմը չի ցանկացել բողոք ներկայացնել:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/03/44866/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 3-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Ford Transit մակնիշի 702 LT 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 33-ամյա Գեղամ Վարդանյանը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրում, նշված ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ, անզգուշաբար վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 36-ամյա Լիլիթ Գևորգյանին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/06/39159/]հայտնել էր[/url] [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել էր Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11 շենքի բնակիչ, 56-ամյա Սամվել Ղարիբյանի նկատմամբ:
Նշված դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով դռնփակ նիստն անցկացրել և մտել էր խորհրդակցական սենյակ, վերադառնալով՝ որոշել էր մերժել քննիչ Դ. Մարտիրոսյանի միջնորդությունը և փոխարենը նախկինում ծանր հանցագործության համար դատապարտված, իսկ այժմ էլ մեկ այլ դատարանում քննվող Ս. Ղարիբյանին ազատ արձակեց՝ բավարարելով նրա փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը: Փաստաբանը միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալը 1 մլն գրավի դիմաց ազատ արձակվի:
[img]/ups/images/0647523001427563063520729.jpg[/img]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3598 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)