211652_close_icon
views-count7722 դիտում article-date 10:41 19-10-2017

«Հարավկովկասյան երկաթուղիների» գնումները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք նախօրեին անդրադարձել էինք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում տիրող անօրինություններին։ Գրել էինք, թե ինչպես է ընկերության ղեկավարությունը մեխանիզմներ գտել յուրացնելու ՀՀ կառավարության կողմից ամեն տարի ՀԿԵ-ին տրվող վնասների փոխհատուցման գումարները։ ՀԿԵ-ն արհեստականորեն նվազեցնում է տոմսերի վաճառքի թիվը, միտումնավոր քիչ թիվ է ցույց տալիս, որպեսզի վնասի չափն ավելի մեծ լինի, իսկ վնասը, ինչպես արդեն նշեցինք, փոխհատուցում է ՀՀ կառավարությունը։ Նույն մեխանիզմներով էլ ընկերության ղեկավարությունը իրականացնում է գնումների գործընթացը։ Մեր տեղեկություններով՝ վերջերս իրավապահների ուշադրությունն են գրավել ընկերության գնումները։ Մասնավորապես, վերջերս մրցույթ է հայտարարվել Արմավիրից Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ երկաթգծի նորոգման համար։ Ատոմակայանի ուղղությամբ երկաթուղու գծերի նորոգման կարիք է առաջացել։ Ձևական մրցույթ է հայտարարվել, և մրցույթը շահել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների եղբոր ընկերությունը։ Արդյունքում ներքին խնդիրներ են առաջացել, աղմուկ է բարձրացել, որից հետո, մեր տեղեկություններով, խնդրով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները, և առջիկա օրերին հնարավոր է քրեական գործ հարուցվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր