211652_close_icon
views-count3452 դիտում article-date 11:27 31-05-2016

Հարավկովկասյան երկաթուղիների բարձրաստիճան պաշտոնյան հակահայկական քարոզչության համար հեռացվել է աշխատանքից. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»՝ մայիսի 20-ի համարում լույս տեսած Հարավկովկասյան երկաթուղում տիրող իրավիճակի մասին լուրը մեծ արձագանք է գտել։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին, ով իր բաժնի աշխատակիցների մոտ բացահայտ հակահայկական քարոզչության էր արել, արձակուրդից հետո չի վերադառնալու Հայաստան։ Նրան հեռացնում են զբաղեցրած պաշտոնից։ Նյութի հրապարակումից հետո խմբագրությունը նամակ է ստացել ՀԿԵ անանուն աշխատակիցներից, որտեղ մեզ շնորհակալություն էին հայտնում հրապարակման համար և խնդրում բարձրաձայնել մյուս չարաշահումների, խախտումների և խնդիրների մասին. «Հայկական երկաթգիծը ոչ ոքի անհրաժեշտ չէ, և ռուսական երկաթգծի «աստվածները» այցելելով այստեղ՝ օգտվում են առիթից։ Կանխամտածված կամ պատահական բացթողումների արդյունքում՝ կոնցեսիոն պայմանագրով՝ ՀԿԵ ղեկավարությունը կարող է վաճառել շարժակազմը, որը ներգրավված չէ տրանսպորտի մեջ. այսինքն, եթե մենք չունենանք երկաթուղային տրանսպորտ, նրանք կարող են վաճառել բոլոր մեքենաները, էլեկտրաքարշակները, դիզելով լոկոմոտիվները, էլեկտրական գնացքը։ Հիմա պատրաստվում են վրացիներին վաճառել ավելի քան 300 վագոն, բայց այդ վագոնները պատկանում են Հայաստանին։ Եթե վաղը տրանսպորտային աճ արձանագրվի, նույն վագոնները պետք է հետ գնել նրանցից և արդեն շատ ավելի թանկ գնով»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր