5172 դիտում
10:51 18-10-2017
Մեզ համար անընդունելի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել Ադրբեջանին. Կորյուն Նահապետյան
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն անընդունելի է համարում Հավաքական պայմանագրի կազմակերպության անդամ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը:
[url=https://armenpress.am/arm/news/909255/mez-hamar-anynduneli-e-or-hapk-andam-erkiry-karox-e-zenq.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում, անդրադառնալով Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր վաճառելու հավանականությանը, Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ Հայաստանի համար ցավալի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել մի պետության, որը ագրեսիվ քաղաքականություն է իրականացնում նույն այդ կազմակերպության անդամ երկրի դեմ:
«Սա մենք պետք է փաստենք և սրա մասին պետք է բարձրաձայն խոսենք: Ադրբեջանը կարող է զենք ձեռք բերել տարբեր պետություններից, և որևէ պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի համագործակցություն իրականացնի մեկ այլ երկրի հետ, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում»,- ասաց Նահապետյանը:
Պատգամավորը հավելեց` եթե մենք ՀԱՊԿ շրջանակներում ունենք միասնական մոտեցում, և մեր շահերն անվտանգության ապահովման տեսանկյունից պետք է լինեն համընդհանուր, ապա հավաքական անվտանգության կազմակերպումը գերակա պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համար: «Այդ իսկ պատճառով ես դա համարում եմ անընդունելի»,- եզրափակեց Կորյուն Նահապետյանը:
Բելառուսական և ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել այն մասին, թե Ադրբեջանի և Բելառուսի նախագահները քննարկել են Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարման հարցը:
Նմանատիպ նյութեր
2253 դիտում
10:41 29-09-2016
Կարող ենք բողոքի մթնոլորտ ստեղծել. Կորյուն Նահապետյան. «Հայկական ժամանակ»
4263 դիտում
18:18 31-05-2017
Ադրբեջանը վտանգում է, ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի անվտանգությունը․ Կորյուն Նահապետյան
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1489 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»