2256 դիտում
10:41 29-09-2016
Կարող ենք բողոքի մթնոլորտ ստեղծել. Կորյուն Նահապետյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը նախօրեին հայտարարեց, որ 200 միլիոն դոլար ռուսական վարկի դիմաց գնված սպառազինության փոխանցումը հայկական կողմին սկսվել է:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքները կատարվում են սահմանված ժամանակացույցի համաձայն, իսկ թե որ մասն է փոխանցվել, որը ոչ, չի կարող ասել։
[b]- Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեր հակառակորդ Ադրբեջանի տարածքում ստեղծում է ուղղաթիռների վերանորոգման համատեղ ընկերություն։[/b]
- Այդ մասին բազմիցս արտահայտվել ենք, ընդհանրապես, տարբեր տեսակի զենքերի մատակարարման վերաբերյալ մտահոգություններ արտահայտվել է ժամանակին։ Իհարկե, ընդհանուր առմամբ, մեզ համար անընդունելի է, բայց յուրաքանչյուր պետության ունի իր ռազմավարական նպատակներն այլ պետությունների հետ փոխհարաբերություններում։ Մեզ համար համարելով ոչ ցանկալի նման երևույթը, պետք է հասկանալ, որ հնարավոր են նման իրավիճակներ, ուստի դրանց պետք է համարժեք արձագանք տալ տարբեր հարթակներում։ Առավելապես պետք է կարևորենք ԶՈԻ-ն ժամանակակից սպառազինությամբ համալրելու ուղղությունը ու այդ ուղղությամբ կատարենք ծավալուն աշխատանքներ։
[b]- Այսինքն, համարժեք արձագանքը պետք է լինի ԶՈԻ-ն համալրելը և ոչ թե ռազմավարական դաշնակցին բողոքի նոտա հղե՞լը։[/b]
- Կարող ենք, ընդհանուր առմամբ, բողոքի մթնոլորտ ստեղծել, բայց կարծում եմ դա այնքան էլ հուսադրող ուղղություն չէ, առավելապես պետք է մտածել ԶՈԻ-ն նոր տեսակներով ավելացնելու մանին։
[b]- Համարձակություն ունե՞նք հղելու։[/b]
- Մի կասկածեք մեր համարձակության վրա, խորհրդարանական ձևաչափով մեր հանձնաժողովն այս տարվա ապրիլին համատեղ նիստ անցկացրեց ՌԴ պաշտպանության կոմիտեի հետ, այնտեղ բարձրաձայնվել է մեր մտահոգությունն Ադրբեջանին հարձակողական նշանակության սպառազինության միջոցներ մատակարարելու հետ կապված»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5172 դիտում
10:51 18-10-2017
Մեզ համար անընդունելի է, որ ՀԱՊԿ անդամ երկիրը կարող է զենք վաճառել Ադրբեջանին. Կորյուն Նահապետյան
4263 դիտում
18:18 31-05-2017
Ադրբեջանը վտանգում է, ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի անվտանգությունը․ Կորյուն Նահապետյան
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1492 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»