1807 դիտում
17:05 19-12-2020
Պոմպեոն բացահայտված հաքերային խոշոր հարձակման համար մեղադրել է Ռուսաստանին
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ հաքերային հարձակում կազմակերպելու համար՝ կատարվածն անվանելով երբևէ տեղի ունեցած վատագույն հաքերային հարձակումը, հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-us-canada-55374945?fbclid=IwAR3OLP2PMe6mS_EKvWuis-UoZS_HWlQNj50gCz1akZJYnhLli0bbEox7PTk]BBC[/url] լրատվական գործակալությունը:
«Մենք կարող ենք շատ հստակ ասել, որ այս գործունեությամբ զբաղվում էին ռուսները»,- ասել է Պոմպեոն: Նա Մոսկվայի հետ ենթադրյալ կապերի առնչությամբ որևէ մանրամաս չի հաղորդել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը հերքել է հարձակման ցանկացած մասնակցություն:
Ամերիկյան Solar Winds կազմակերպության կողմից ստեղծված ծրագրակազմը թիրախավորած հաքերային հարձակումը բացահայտվել է անցած շաբաթ. պարզվել է, որ այն տևել է ամիսներ շարունակ: ԱՄՆ-ի թիրախավորված գործակալությունների շարքում էր, նաև, միջուկային զենքի կառավարմամբ զբաղվող հաստատությունը:
Անդրադառնալով վերոնշյալին, ԱՄՆ-ի Էներգետիկ դեպարտապենտը տեղեկացրել է, որ զինանոցի անտանգությունը չի խաթարվել:
Լրատվական գործակալությունը նշել է, որ նույն ծրագրակազմից օգտվող մի շարք ոչ ամերիկյան կազմակերպություններ նույնպես ենթարկվել են հարձակման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ անձամբ չի մեկնաբանել հարձակումը, բայց նորընտիր նախագահ Ջո Բայդենը, որը պատրաստվում է երդվել հունվարի 20 -ին, խոստացել է կիբերանվտանգությունը դարձնել իր վարչակազմի «գերխնդիրը»:
Նմանատիպ նյութեր
8020 դիտում
12:12 14-10-2017
Լոնդոնը մեղադրել է Թեհրանին բրիտանական խորհրդարանի կայքի վրա կատարված հաքերային հարձակման մեջ
1950 դիտում
15:37 18-01-2014
Շենգենյան տեղեկատվական համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել
Այս բաժնից
1174 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1456 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1114 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները