3845 դիտում
22:42 12-10-2017
Քաղաքական խորհրդակցություններ են կայացել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, իսկ ֆիննական կողմից՝ Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնը։
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական խորհրդակցություններ և բարձրաստիճան այցեր պարբերաբար անցկացնելու կարևորությունը:
Երկու երկրների պատվիրակություններն անդրադարձան նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերին, մտքեր փոխանակեցին ոլորտային ուղղություններով փոխգործակցությունը խթանելու վերաբերյալ։
Նույն օրը Ֆինլանդիայի պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ս.թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին առնչվող հարցերին։
Ֆիննական կողմի խնդրանքով փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Նմանատիպ նյութեր
925 դիտում
23:28 04-04-2023
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ
1667 դիտում
21:19 06-12-2021
Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև
Այս բաժնից
646 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
967 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության