Նավթը շարունակում է թանկանալ
Նավթի համախարհային գները շարունակում են բարձրանալ Սաուդյան Արաբիայի կողմից հաջորդ ամսին նավթի արտահանման ծավալները կրճատելու մասին հայտարարությունից հետո, ինչպես նաև ԱՄՆ-ում նավթային պաշարների նվազման սպասման ֆոնին, գրում է Market Watch-ը։
Այսօր առավոտյան Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.14 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,69 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է 0,27 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51,06 ԱՄՆ դոլար։