Նավթը սկսում է թանկանալ
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Ալ-Նաիմիի հայտարարությամբ՝ այսօր առավոտյան նավթի համաշխարհային գինը կարող է բարձրանալ: Վերջինս նշել է, որ համաշխարհային տնտեսական աճը խթանում է «սև ոսկու» սպառմանը:
Մոսկվայի ժամանակով այսօր ժամը 07:40-ի դրությամբ Бреnt տեսակի նավթի խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,14%-ով և հասել 62,52 $-ի՝ 1 բարելի դիմաց: WTI թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինը ավելացել է 0,90%-ով և 1 բարելի դիմաց կազմել 58,03$:
Նախօրեին Աբու Դաբիումտեղի ունեցած միջազգային կոնֆերանսում Ալի Ալ-Նաիմին հայտարարել էր, որ նավթի գլոբալ ավելցուկը պայմանավորված է ՕՊԵՔ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) շրջանակներից դուրս սև ոսկու արտահանողների միջև համագործակցության բացակայությամբ: