Նավթը շարունակում է թանկանալ
                        Նավթի համաշխարհային գները շարունակում են բարձրանալ, ինչը կապված է նախօրեին ԱՄՆ-ում նավթի պաշարների ծավալի անսպասելի կրճատման մասին տվյալների հրապարակման հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսպես, Brent նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը աճել է 0.98 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47.29 ԱՄՆ դոլար։
Այդ ընթացքում WTI նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը բարձրացել է 1.06 տոկոսով՝ 1 բարելի դկմաց կազմելով 45.82 ԱՄՆ դոլար։ 
Նախօրեին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտնեց, որ երկրում նավթի կոմերցիոն պաշարները վերջին 3 շաբաթում կրճատվել են 6.2 մլն բարելով՝ հասնելով 504.2 մլն բարելի։ Վերլուծաբանները, սակայն, սպասում էին աճ՝ 3.35 մլն բարելով։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

