Նավթը շարունակում է թանկանալ
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների բարձրացում է գրանցվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հայտնում է gazeta.ru-ն։
Այպես, Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,71 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,79 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 8.82 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50,47 ԱՄՆ դոլար։