211652_close_icon
views-count2340 դիտում article-date 20:20 10-10-2017

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

2017թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Գեներալ-գնդապետ Ա.Սիդորովը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ս.թ. հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանում կայացած «Որոնում-2017» մարտավարամաս-նագիտական զորավարժության արդյունքների, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժության ընթացքի մասին: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ձևաչափում համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր