211652_close_icon
views-count2335 դիտում article-date 14:00 10-10-2017

Քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության խնդիրները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը խորհրդի անդամներին է ներկայացրել շրջանառության դրված օրենսդրական առաջարկները՝ «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքում և ծառայողական քննության անցկացման կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինվորական ծառայության ընթացքում և զինված ուժերից արձակվելուց հետո զինծառայողներին բնակարանով ապահովելու, նրանց ոչ ֆինանսական բնույթի արտոնություններ տրամադրելու խնդիրները: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մանրամասնել են դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը. (նախատեսվում է, օրինակ, ներդնել կուտակային հիփոթեքային համակարգ, իրականացվում է ծրագիր՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող և անօթևան ճանաչված անձանց բնակարանով ապահովելու նպատակով):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր