3192 դիտում
16:04 10-08-2017
Հաստատվել է հաշմանդամություն ունեցող նախկին և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը
Գործադիրը որոշում է ընդունել է վերակազմակերպել «65 Ռազմական գործարան» ՓԲԸ-ն «Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ին միացման ձևով: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կդառնա «Գառնի-Լեռ» ԲԲԸ-ի 100 տոկոս սեփականատեր, որը թույլ կտա ընկերությանը ներգրավել ռազմաարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում՝ համաձայն որի ներդրումներ նախատեսվում է իրականացնել առաջնահերթ 100 տոկոս պետական ձեռնարկություններում, ինչպես նաև ընկերությանը վերաբերող հարցերով առավել հստակ և օպերատիվ կերպով մասնակցել բանակցություններում՝ միջազգային պայմանագրերի շրջանակում համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործընթացներում: «65 Ռազմական գործարան»-ը 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի հիմնական գործունեության ոլորտն է հրաձգային զենքի, հրետանու առանձին համակարգերի նորոգման, և զորքերում տեխնիկական սպասարկման աշխատանքները, ավիացիոն խոցման միջոցների արտադրությունը:
«Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում ԲԲԸ-ն 98,4 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն է, որի կառավարումը հանձնված է Պաշտպանության նախարարությանը, որը զբաղվում է հրաձգային զենքերի փողերի (5,45 մմ -7,62 մմ տրամաչափի) արտադրությամբ, հրաձգային զենքերի նորոգմամբ՝ կոմպլեկտավորող մասերի, այդ թվում՝ փողերի նախագծմամբ, արտադրությամբ և փոխարինմամբ, նոր տեսակի զենքերի մշակմամբ:
Կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը: Որոշման նախագծի համաձայն նշված անձանց բնակարանային ապահովությունն իրականացվելու է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու, իսկ այլ քաղաքային և գյուղական համայնքներում նաև բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Որոշմամբ սահմանվում է ըստ շահառուների կարգավիճակի բնակարանային ապահովման առաջնահերթությունները, հստակեցվում են աջակցության տրամադրման չափերը` ըստ քաղաքների և գյուղերի:
Գործադիրը ընդունել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը, որի նպատակն է առավել խթանել մատաղ սերնդի ռազմամարզական կրթության շուրջ 20 տարվա փորձ ունեցող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը՝ ապահովելով նրա ինքնավարությունը կրթական, կառավարման և ֆինանսատնտեսական ուղղություններով: Վարժարանը ներկայումս գործում է ՀՀ պաշտպանության նախարարության պետական հիմնարկի կարգավիճակով, ինչը հնարավորություն չի ընձեռում ծավալել և ընդլայնել կառավարման ու ֆինանսատնտեսական առավել արդյունավետ մասշտաբներ:
Կառավարության 2017 թվականի մարտի 16-ի որոշման համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցվել Դիլիջանում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնին պատկանող անշարժ և շարժական գույք, որի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի այն կառավարվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
Նմանատիպ նյութեր
9251 դիտում
17:14 03-09-2020
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միանում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին
Այս բաժնից
538 դիտում
14:14 19-05-2024
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ տեղի կունենա Երևանում
592 դիտում
14:01 19-05-2024
Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
577 դիտում
13:19 19-05-2024
Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը