9738 դիտում
17:30 09-10-2017
Բժշկականի ուսանողներին այսուհետև կտրամադրվի անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն
Հոկտեմբերի 16-ից ԵՊԲՀ-ում կգործի իրավաբանական կլինիկա:
Ուսանողների շահերը և իրավունքները պաշտպանելու և Կլինիկայի աշխատանքները համակարգելու է իրավաբան Տիգրան Խաչիկյանը:
Կլինիկայի հիմնական նպատակն է ուսանողներին անվճար հիմունքներով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը՝ ներհամալսարանական կրթական կյանքում ծագող և իրավական լուծում պահանջող զանազան հիմնախնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես, նման խնդիրները կարող են վերաբերվել ուսման համար սահմանված վարձավճարի զեղչերին, ակադեմիական պարտքերի լրացման ընթացակարգային հիմնախնդիրներին, կրթական գործընթացի առավել արդունավետ կազմակերպման հիմքերի բարելավմանը և ուսանող-համալսարան իրավական կապի առավել ակտիվ գործարկմանն ուղղված ցանկացած խնդրին: Կլինիկայում երաշխավորվում է փոխանցված տվյալների և տեղեկատվության կոնֆիդենցիալությունը (խորհրդապահությունը) և մատուցվող իրավաբանական խորհրդատվության համակողմանի բնույթը:
Տեղեկացնենք, որ դիմումներն առձեռն կարող են ներկայացվել համալսարանի իրավաբանական բաժին՝ Տիգրան Խաչիկյանին՝ 2017 հոկտեմբերի 16-ից հետո յուրաքանչյուր ուրբաթ օր ժամը 15:00-մինչև 16:30:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
884 դիտում
21:12 11-05-2020
Գործարարներին կտրամադրվի անվճար անհատական խորհրդատվություն
1581 դիտում
17:38 03-03-2022
Փաստաբանների պալատը կանանց անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի
Այս բաժնից
829 դիտում
16:22 26-01-2025
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ երեխաների թիրախավորման պատճառ հանդիսացող նյութերի տարածումից
1102 դիտում
15:29 26-01-2025
Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախի ղեկավերներին առնչվող հայտարարությանը