Անկարան հերքում է Ինջիրլիկի իր ռազմաբազան ամերիկացիներին տրամադրելու մասին լուրերը
Թուրքիայի իշխանություները հերքել են լուրերը, ըստ որոնց թույլատրել են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Ինջիրլիկի իր ռազմաբազան օգտագործել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Հոկտեմբերի 13-ի առավոտյան Associated press-ը, հղոմ անելով իր անանուն աղբյուրներին, հաղորդել էր, թե Վաշինգտոնին հաջողվել է համոզել թուրքական իշխանություններին, որպեսզի վերջիններս թույլ տան Ինջիրլիկի ռազմաբազայից օդային հարվածներ հասցնել ԻԼԻՊ-ի դիրքերին: