Թուրքիան պատրաստ է «Ինջիրլիք» ռազմաբազան տրամադրել Ռուսաստանին. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիան պատրաստ է Ռուսատսանին տրամադրել «Ինջիրլիք» ավիաբազան: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն:
TRT հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, թե Թուրքիան իբրև թե նշված ռազմաբազան պատրաստ է տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվորեն պայքարող երկրներին: