Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել անկախությունից, փոխարենը այլ բան է պահանջում
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ պատրաստ է չեղյալ հայտարարել անկախության հանրաքվեի արդյունքները, եթե Բաղդադը չեղարկի շրջանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Իրաքի փոխնախագահ Ուսմա ան-Նուջեյֆին, ում խոսքը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։
Նուջեյֆին նշել է, որ Բարզանին պատրաստ է երկխոսություն սկսել Բաղդադի իշխանությունների հետ։
Հիշեցնենք, որ քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին կայացել է Իրաքից անկախանալու հանրաքվե։ Քվեարկության արդյունքներով՝ ընտրողների 92 տոկոսը աջակցել է անկախանալու գաղափարին, ինչը, սակայն, Բաղդադը չի ճանաչում։