30914 դիտում
10:56 09-10-2017
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. գյուղացիների միակ ապրուստի միջոց թվով 19 անասուն անհետ կորած է արդեն 10 օր, նրանց հույսը կառավարությունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կարենիս գյուղին հարակից Արջաձոր թաղամասից 6 տան բնակիչներ իրենց՝ ընդհանուր թվով 19 անասունները հովվի հետ ուղարկել են արածելու, սակայն կեսօրին անասուններն անհետ կորել են:
Ինչպես Արջաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անասուններից մեկն է ընդհամենը վերադարձել, այն էլ, ամենայն հավանականությամբ, նախրի հետ չի եղել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հուսահատ գյուղացիները ասում էին. «Առավոտյան անասունները հովվի հետ ուղարկեցինք սար՝ արածելու: Կեսօրին հովիվը անասուններին իջեցրել է գյուղ, որպեսզի ջուր խմեն, այնուհետև բարձրացրել տներից մի քիչ վերև՝ հանգստի, ինքն էլ գնացել է հաց ուտելու. այդպես են անում բոլոր հովիվները: Քիչ հետո, ժամը 16:00-ի սահմաններում, վերադարձել է և նկատել, որ անասունները չկան: Իջել է գյուղ, իմաց տվել բոլորին։ Սկսել ենք փնտրտուքները, սակայն մինչ օրս արդյունք չկա: Հենց իմացանք, որ անասունները չկան, դիմեցինք Ոստիկանություն, նրանք էլ սկսեցին որոնողական աշխատանքներ կատարել։ Մեր միակ ապրուստի միջոցն է անասնապահությունը, հիմա չգիտենք` ինչ անենք: Ամեն օր սպասում ենք մի բարի լուրի: Գիշեր-ցերեկ չունենք, սար ու ձոր ման ենք գալիս, ոչ մի հետք չկա։ Կարծես մեր կովերը թև են առել ու թռել: Խնդրում ենք, որ եթե անգամ չգտնենք, գոնե մեր կառավարությունը փոխհատուցում տրամադրի, վերջիվերջո, դրանով ենք ապրում»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում հովիվն էլ ասաց, որ ոչ մի մեքենա կամ մարդ չի հանդիպել այդ օրը սարերում ու չի կարող անգամ ենթադրել, թե ուր անհայտացան անասունները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2134 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)