211652_close_icon
views-count8139 դիտում article-date 18:46 07-10-2017

Սիրիական բանակը մտավ Մեյադին՝ Դեյր-Էլ-Զորում ԻՊ-ի հենարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիական զորքերը մտան «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման խոշորագույն հենարաններից մեկը՝ Մեյադին քաղաքը, որը գտնվում է Դեյր-Էլ-Զորից 45 կմ հեռավորության վրա: Ներկա պահին ծանր մարտեր են ընթանում քաղաքի հարավում: Այնտեղ կառավարական ուժերը գրավել են ալ-Մադֆայիայի շրջանը: Բանակը հումանիտար միջանցքներ է ապահովել, որպեսզի խաղաղ բնակչությունը կարողանա դուրս գալ քաղաքից: Սակայն ահաբեկիչները շարունակում են մեծ թվով մարդկանց պատանդներ պահել, որպեսզի հետագայում նրանց օգտագործեն որպես «կենդանի վահան»: Մեյադինը ԻՊ-ի ահաբեկիչնեի կարևոր ռազմավարական կետերից էր, այնտեղ էին նրանք Իրաքից ստանում զենք, զինամթերք և մարդուժ: Այնտեղից ահաբեկիչների ջոկատները փորձում են գրոհել Դեյր-Էլ-Զորի մոտ սիրիական զորքերի դիրքերը, ինչպես նաև Պալմիրա-Դեյր-Էլ-Զոր մայրուղին: Եփրատի ափին գտնվող Մեյադինը ԻՊ-ի գրոհայինները գրավել էին 2013 թվականի հուլիսին: Վերջին ամիսներին այստեղ էին փախչում Դեյր-Էլ-Զորում սիրիական զորքերից պարտություն կրող ահաբեկիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր