ԻՊ զինյալները Դեյր Զորում գրոհում են սիրիական բանակի ռազմակայանը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն արդեն 15 ժամ է՝ գրոհում են Սիրիայի Դեյր Զոր նահանգում գտնվող կառավարական զորքերի ռազմակայանը: Զինվորականները հաջողությամբ դիմակայում են երեկվանից սկսված հարձակումներին:
Սկզբում ռազմակայանի հարեւանությամբ իսլամիստները ականապատ երկու ավտոմեքենա են պայթեցրել: Հայտնի է նաեւ, որ մի քանի տասնյակ ահաբեկիչներ արդեն սպանվել են:
Հիշեցնենք՝ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/09/64358/]ահաբեկիչները զավթել էին[/url] ևս մեկ ռազմական օդանավակայան, իսկ սիրիական զորքերը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/10/64453/]վերադարձրել են հսկողությունը[/url] Հոմսի նավթային հանքի նկատմամբ: