6754 դիտում
10:45 07-10-2017
Բողոքի նոր ալիք է հասունանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գներն իջեցնելու մասին խոսք չկար: Խոսքն այն մասին էր, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եվ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»:
Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարևորը՝ անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ-ն չնեղանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2724 դիտում
10:25 06-04-2019
Բողոքի նոր ալիք է հասունանում. պակասեցվել են մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները. «Ժողովուրդ»
5944 դիտում
09:43 22-02-2022
Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում․ «Ժողովուրդ»
15509 դիտում
09:12 23-03-2019
Բողոքի ևս մեկ ալիք է հասունանում. ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»