Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհվելու է ICAN-ին միջուկային զինաթափման արշավին
2017 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհվելու է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին: Այս մասին տեղեկացնում է Նոբելյան մրցանակի [url=https://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2017/ican-facts.html]հանձնաժողովը[/url]:
ICAN հապավումով հայտնի Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը (International Campaign to Abolish Nuclear Weapons) միջազգային հանրային դաշինք է: Այն ստեղծվել է 2007 թվականին և ավելի քան 100 երկրներում ունի մոտ 470 գործընկեր-կազմակերպություններ: Արշավի թիրախը միջուկային զենքն է:
Այս տարվանից ICAN -ը առաջ է տանում Միջուկային զենքի համապարփակ արգելման պայմանագիրն իրականացնելու գաղափարը: Պայմանագիրը ՄԱԿ-ի նախաձեռնությունն է և ստորագրվել է 2017 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում:
Խաղաղության Նոբելյան մրցանակը միակ անվանակարգն է, որի հաղթողին չի ընտրում Շվեդիայի Գիտությունների արքայական ակադեմիան: Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, այդ անվանակարգում դափնեկիր ընտրելու իրավունքը վերապահվել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեին:
Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհելու հանդիսավոր արարողությունը ավանդաբար տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: