3910 դիտում
20:38 06-10-2017
ԵՄ-ն ողջունում Է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը միջուկային զենքի արգելման արշավին
Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնումը Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (ICAN): Այդ մասին ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը հոկտեմբերի 6-ին գրել է Twitter-ի իր Էջում:
«Լավ է, որ 2017 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությանը»,- հայտարարել է Մոգերինին:- «Մենք խորապես հանձնառու ենք այդ նպատակի ձեռքբերմանը՝ աշխարհը միջուկային զենքից ազատելուն»:
Նշենք, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 318 թեկնածու, այդ թվում՝ 103 կազմակերպություն:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/06/1079223/]Հիշեցնենք[/url], որ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովն այսօր տեղեկացրել է, որ մրցանակը շնորհվում է ICAN-ին:
Նմանատիպ նյութեր
3942 դիտում
20:14 06-10-2017
Նոբելյան Խաղաղության մրցանակը շնորհվելու է ICAN-ին միջուկային զինաթափման արշավին
5619 դիտում
10:30 08-07-2017
Ավելի քան 120 երկրներ աջակցել են միջուկային զենքի արգելման մասին՝ պատմության մեջ առաջին պայմանագիրը
Այս բաժնից
1096 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն