Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին
                        Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսին, հաղորդում է Ria Novosti-ն։
Ինչպես հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, Կոլումբիայի նախագահն արժանացել է հեղինակավոր մրցանակին ավելի քան 50 տարի ձգվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու իր ջանքերի համար։ 
Մրցանակաբաշխության հանդիավոր արարողությունը ամեն տարի տեղի է ունենում դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր, շվեդ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։ 
Այս տարի Նոբելյան բոլոր մրցանակները կազմում են 8 մլն-ական կրոն (932 հազար ԱՄՆ դոլար)։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

