Օբամային կոչ են անում վերադարձնել խաղաղության Նոբելյան մրցանակը
Սպիտակ տան կայքում հրապարակվել է խնդրագիր, որով կոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրաժարվել խաղաղության Նոբելյան մրցանակից, որը նրան շնորհվել էր 2009-ին: Խնդրագրի տեքստում բուռն քնննադատության է ենթարկվում Օբաման Մերձավոր Արևելքում ԱՄՆ վարած՝ «ռեժիմի փոփոխության դոկտրին» քաղաքականության համար: Մասնավորապես նշվում է, որ Լիբիայում և Սիրիայում բախումը արդյունք չի տվել, բացի մեծաքանակ կորուստներից: