4749 դիտում
15:24 06-10-2017
Հայաստան ներմուծված բլղուրն անցել է լաբորատոր փորձաքննություն. ՍԱՊԾ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ այսօր լրատվամիջեցներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական արտադրության «Dosa» անվանումով բլղուր: Լրատվամիջոցը, հղում կատարելով «իր ունեցած տեղեկություններին», նաև գրել էր, որ շուկայում այն հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի և առանց լաբորատոր փորձաքննություն անցնելու:
Թեև որևէ մեկն այս մասին ահազանգ կամ տեղեկատվություն չի ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ դիմել լիազոր մարմին՝ անհրաժեշտ պարզաբանում ստանալու համար, տեղեկացնում են. նշված ապրանքանիշի բլղուրը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել «Լավելինա» ՍՊԸ-ն՝ օգոստոս ամսին, սահմանային վերհսկողության փուլն անցնելուց հետո:
Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում պարզվել է, որ Վրաստանի Հանրապետությունից ներմուծված և թուրքական ծագման այս արտադրատեսակն ունեցել է անվտանգությունը հավաստող բոլոր փաստաթղթերը:
Որպես ռիսկային համարվող երկրի արտադրանք, այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության և միայն անհամապատասխանություններ չհայտնաբերելու արդյունքում է թույլատրվել ներմուծումը մեր հանրապետություն:
Հայաստանում իրացման համար այս ապրանքատեսակն անցել է համապատասխանության գնահատում և ունի համապատասխանության հայտարարագիր:
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
19:28 09-11-2015
Ներմուծված և տեղական արտադրության թռչնամսի 21 նմուշ հանձնվել է լաբորատոր փորձաքննության
1570 դիտում
15:59 01-09-2016
ՀՀ տարածք ներմուծված թռչնամսի մոտ 90 տոկոսը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության
Այս բաժնից
550 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը