14625 դիտում
23:30 05-10-2017
«Զվարթնոց» օդանավակայանի «Մեկնումներ» և «VIP» սրահներում ներկայացվել են Հայ ժամանակակից աբստրակտ արվեստի կտավներ
Հոկտեմբերի 2-18-ը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանի Մեկնումներ և VIP սրահներում գործում է նկարիչ Կարեն Մկրտչյանի անհատական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված են արվեստագետի՝ տարբեր ժամանակաշրջանների կտավներ:
Ըստ նկարչի` իր գործերն արտահայտում են. "Իրականության և երևույթների վերաիմաստավորում-խմբագրում` ձերբազատված մակերեսի տեսանելին նկարագրելու պարտադրանքից, տրանսֆորմացնելով և փոխաբերելով ճանաչելի և շոշափելի ձևերը` տալով նրանց նոր հանդերձ ու նկարագիր, և այդ բոլորը անցկացնելով զգայականի և ենթագիտակցականի թանձր խառնարանով` արդյունքում թողնելով միայն ներքին պրիզմայից ելնող անդրադարձերը":
Կարեն Մկրտչյանը ծնվել է 1958թ.-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1979թ-ին ավարտել է հայկական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժինը: 1996թ-ից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության, իսկ 2003թ-ից "Կերպար" նկարիչների ընկերակցության անդամ:
1979թ-ից մինչ օրս Կարեն Մկրտչյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Ուկրաինայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում:
Ցուցահանդեսը կազմակերպվել է art.am ծրագրի շրջանակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
10941 դիտում
20:07 23-02-2016
«Սև քառակուսին սպիտակ ֆոնի վրա» կտավը համարվում է աբստրակտ արվեստի թագակիր. Կազիմիր Մալևիչ
15289 դիտում
14:20 28-12-2018
Վիրաբույժը, ով ոչ միայն կտավներ է վրձնում, այլև` վիրահատությանը վերաբերվում է որպես «արվեստի գործ»-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»