10544 դիտում
22:56 04-10-2017
Սերը տարիք չի հարցնում. Երևանի տուն-ինտերնատում երկու տարեց զույգ է ամուսնացել
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող երկու զույգ ամուսնացել է: Տարեցների պսակադրությունը երգ ու պարով և մեծ շուքով է անցել:
Զույգերը պատմել են հանդիսությանը մասնակցող լրագրողներին իրենց սիրո և ռոմանտիկ հարաբերությունների մասին: Օրինակ, 70-ամյա Նվարդ Ոսկանյանը, որն ամուսնացավ Հասրաթ Մանուկյանի հետ, պատմել է, որ սա իր երկրորդ ամուսնությունն է:
«Առաջին ամուսինս մահացել է 8 տարի առաջ, ես արդեն մեկ տարի է տուն-ինտերանատում եմ ապրում: Հասրաթն ինձ կարողացավ համոզել և այնպես ամուսնության առաջարկ անել, որ ես ընդունեցի»,- ասել է Նվարդ Ոսկանյանը։
Պսակադրությանը ներկա է եղել նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Նա անկեղծացել է, ասելով, որ առաջին անգամ է մասնակցում նման յուրահատուկ հարսանիքի. «Մեր այսօրվա նորապսակներն ապացուցեցին, որ այն ասացվածքը՝ սերը տարիք չի հարցնում, գործում է։ Ես մաղթում եմ նորապսակներին երկար տարիների առողջ կյանք»։
[url=https://jam-news.net/?p=62196&lang=hy]JamNews[/url]
Նմանատիպ նյութեր
32928 դիտում
23:26 11-12-2020
Ողբերգական դեպք «Հաղթանակ» թաղամասում գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում. բակում հայտնաբերվել է Շուշիի բնակչի դին
2212 դիտում
19:38 06-02-2022
ԱՍՀ նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
964 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
697 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել