2215 դիտում
19:38 06-02-2022
ԱՍՀ նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 77 անօթևանի տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կառավարությունը։
«Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։
Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն»,- ասվում է գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10544 դիտում
22:56 04-10-2017
Սերը տարիք չի հարցնում. Երևանի տուն-ինտերնատում երկու տարեց զույգ է ամուսնացել
32928 դիտում
23:26 11-12-2020
Ողբերգական դեպք «Հաղթանակ» թաղամասում գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում. բակում հայտնաբերվել է Շուշիի բնակչի դին
Այս բաժնից
487 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1189 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
2002 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում