211652_close_icon
views-count9534 դիտում article-date 19:56 04-10-2017

ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է. Էդուարդ Շարմազանով

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը դե ֆակտո գործում է, դրա մասին նախագահն է անցյալ տարի հայտարարել, և սա գաղտնիք չէ, պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասին պայքարեն անվտանգության սպառնալիքների դեմ: Այո, մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում: Եվ եթե մարդիկ գտնում են, որ դա պետք է փոփոխության ենթարկվի, դա քաղաքական ճաշակի խնդիր է, ես այդպես չեմ կարծում»,- «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և երկու երկրները գտնվում են անվտանգության նույն համակարգի՝ ՀԱՊԿ-ի մեջ: «Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պիտի ռազմական այս կամ այն բլոկի մեջ լինենք: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև նրան այլընտրանք չկա, ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր