Անկարան դեռ հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի անկախացման մտքից. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիան հույս ունի, որ Էրբիլը կհրաժարվի Իրաքի հյուսիսում անկախ պետություն ստեղծելու մտքից։ Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Tass-ը։
«Ես հուսով եմ, որ Բարզանին կհրաժարվի այդ սխալ քայլից։ Դեռ ուշ չէ դա անել, այլապես մենք ստիպված կլիննք միջոցառումներ ձեռնարկել»,-TRT-ի եթերում ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ հանրաքվեն անցկացվել է սեպտեմբերի 25-ին։ Քվեարկողների 90 տոկոսը կողմ է արտահայտվել անկախանալուն։ Իրաքյան իշխանությունները, չնայած, հայտարարել են, որ դեմ է դրան։