Հակակարկտային 7 կայանքից կատարվել է 273 կրակոց. ԱԻՆ
Հոկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ից մինչև 09:27-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքից Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 273 կրակոց: