4535 դիտում
10:32 01-10-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին՝ Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ:
Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանն ու ամրապնդմանը, մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության հետագա առաջխաղացմանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնմանը:
Ուրախալի է, որ Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցությունը վերջին տարիներին բոլոր բնագավառներում էական առաջընթաց է արձանագրել, և քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2015 թվականին Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում մեր միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ձերդ Գերազանցություն,
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ավելի խորացնել և ամրապնդել մեր երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ, մեծարգո պարոն Նախագահ, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:
Նմանատիպ նյութեր
2515 դիտում
11:05 11-02-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ
Այս բաժնից
958 դիտում
21:42 12-12-2024
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին
991 դիտում
21:30 12-12-2024
Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ երկրորդ խորհրդակցությունները
835 դիտում
21:18 12-12-2024
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում