211652_close_icon
views-count7672 դիտում article-date 10:38 30-09-2017

Փողոցում քայլող ամեն մեկն էլ մի թեթև կարեկցանքի ու աջակցության կարիք ունի. Տիգրան Մանսուրյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երջանիկ է, որ առաջիկայում Արթիկ Մշակույթի տունը նրա անունով է կոչվելու։ Մաեստրոն ընտանիքով 1947-ին Բեյրութից հենց Արթիկ է տեղափոխվել։ Արթիկի մշակույթի տանն էլ առաջին անգամ մոտեցել է դաշնամուրին, ու թեև անընդհատ իրեն զգուշացրել են, թե Արթիկից Սայաթ-Նովա դուրս չի գա, մաեստրոն կատակում է. «Սայաթ-Նովա դուրս չեկավ, բայց ինձանից ինչ-որ բան ստացվեց»։ Նա այնքան գեղեցիկ հուշեր ունի Արթիկի հետ կապված, որ զուգահեռ է տանում տեղի ճակնդեղի դաշտերի ու կոմիտասյան մեղեդիների միջև, ասում է, իր զգացողությամբ երկուսն էլ վառ մուգ կանաչ գույն ունեն։ «Մեր տանը ռադիո չկար, իսկ ռայոնական քաղաքներում բարձրախոսներ կային։ Ես հաջորդ օրվա ամբողջ ծրագիրը գիտեի, և այն ժամին, որ Ռադիոյով պետք է Չայկովսկի հնչեր, գնում կանգնում էի ռադիոյի սյան տակ, լսում մինչև վերջ, հետո վերադառնում էի խաղին»,- հիշում է արվեստագետը։ Արդեն կայացած ու Հայաստանի սահմաններից դուրս էլ անուն վաստակած կոմպոզիտորը հանգիստ է վերաբերվում կոչումներին։ Ասում է՝ «Եթե կարելի է դրանով մեկին փաղաքշել, ի՞նչ վատ բան կա էդտեղ... փողոցում քայլող ամեն մեկն էլ մի թեթև կարեկցանքի ու աջակցության կարիք ունի»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր