211652_close_icon
views-count12187 դիտում article-date 10:07 30-09-2017

ՀՀԿ-ն կամաց-կամաց բացում է քարտերը․ ինչ պաշտոնի է հավակնում Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր: ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական նոր կարգավիճակի հետ, որը փորձում են ասոցացնել Սերժ Սարգսյանի անվան հետ: Շարմազանովը երեկ իր ասածը նույնիսկ հիմնավորել է ինստիտուցիոնալ կապով՝ նկատելով, որ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ուղերձը: Թերևս հենց սա էր բովանդակազուրկ այդ համաժողովի «պատմական առաքելությունը», որպեսզի դրա և ՄԱԿ-ում Սարգսյանի ելույթի ժամանակագրական, քաղաքական կապով լեգիտիմացվի գործող նախագահի «համազգային» լիդերությունը: Սերժ Սարգսյանի շրջապատում նույնիսկ առանձնացրել են գործունեության այն ոլորտները՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, պաշտպանություն, որոնք ընդգծելու են «համազգային լիդերի» լեգիտիմ գերազանցությունը Հայաստանի սահմանադրական ղեկավարի՝ վարչապետի հանդեպ»: Խորքային առումով գործ ունենք վտանգավոր սցենարի, մտայնության հետ, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում պետական ինստիտուտների նպատակային արժեզրկման, փոշիացման գործընթաց՝ մեկ մարդու ապագա ոչ լեգալ իշխանությանը քաղաքական լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Այս տրամաբանությանն են ենթարկվում նաև ապագա վարչապետի լիազորությունները օրենսդրորեն «խուզելու» մտադրությունները, ապագա վարչապետի անհատական կերպարը կուսակցական էլիտայի հավաքական իշխանության անխուսափելիությանը ստորադասելու նպատակային քարոզչությունը: Շատ ավելի վտանգավոր է այն գաղափարական միջավայրը, որտեղ ձևավորվելու է «համազգային լիդերը»: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մտադրությունն էր: Եթե մեր «համազգայնության» մոտիվը, «համազգային լիդերի» քաղաքական պլատֆորմը դարձյալ լինելու է պրիմիտիվ հակաթրքականությունը, ապա 2018-ի ապրիլից հետո պետությունը խոցելի ենք դարձնելու ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, երբ երկիրը ղեկավարելու է սահմանադրական կարգավիճակ չունեցող անձը, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև հակաթուրքական դեմարշը՝ հատկապես քրդական հանրաքվեի և ռուս-թուրքական հնարավոր նոր համաձայնությունների համատեքստում, զուրկ է որևէ քաղաքական բանական մոտիվացիայից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր