Բարսելոնայում հազարավոր ուսանողներ մասնակցել են հանրաքվեն պաշտպանող ցույցին
Սեպտեմբերի 28-ին հազարավոր ուսանողներ միացել են Բարսելոնայում և Կատալոնիայի այլ քաղաքներում անցկացվող հանրահավաքներին, որպեսզի աջակցեն ինքնավար մարզի անկախության հանրաքվեին: Այդ մասին գրում է TACC-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը`ակցիան սկսվել Է կեսօրին` Համալսարանի հրապարակում: Հավաքածներն իրենց հետ բերել են «Էստելադա»՝ կատալոնյան հողերի ոչ պաշտոնական դրոշը, որը մարզի անկախության կողմնակիցների խորհրդանշանն է: Նրանք վանկարկել են` «Քվեարկելու ենք»: