810 դիտում
09:27 07-04-2020
Արհեստական շահարկումներ Արցախում, ովքեր են մասնակցել ցույցին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում նախօրեին բողոքի ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել են ընտրություններում պարտված որոշ թեկնածուների և քաղաքական ուժերի կողմնակիցները՝ թվով 200 մարդ: Ճիշտ է՝ երկրորդ փուլ դուրս եկած Մասիս Մայիլյանը կոչ է արել իր ընտրողներին՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ընտրատեղամասեր չգնալ ու, ըստ էության, ընդունել ընտրությունների առաջին փուլի արդյունքները, սակայն նրան միացած որոշ խմբեր մասնակցել են ակցիային:
Արցախի հեղափոխական կուսակցության անդամներից բացի, ակցիային որոշակի մասնակցություն են ունեցել «Սասնա ծռերի» «արցախյան թևը», նվազագույն ձայներ հավաքած նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանի թիմի որոշ անդամներ և անհատ քաղաքացիներ, որոնք զուտ ականատեսի կարգավիճակում են եղել, որովհետև հավաքը Ստեփանակերտի բանուկ հատվածում է կազմակերպված եղել:
Ակցիայի մասնակիցները խոսել են ընտրական պրոցեսների՝ ոչ պատշաճ ձևով կազմակերպման, երկրում կորոնավիրուսի վարակի դեմ կատարվող ոչ բավարար աշխատանքների մասին:
Հետաքրքրական է, որ «կարանտինի» անհրաժեշտության մասին խոսող ակցիայի կազմակերպիչները հենց իրենք վարակի տարածման կանխման կանոնները չեն պահպանել և 200-ին մոտ մարդկանց հավաք են կազմակերպել: Ի դեպ, պետք է նշել, որ սա փաստացի հետընտրական փուլի միակ ակցիան է եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5216 դիտում
23:19 24-05-2014
«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտան մասնակցել է Գերմանիայում Էրդողանի այցի դեմ անցկացվող ցույցին
4015 դիտում
21:00 28-09-2017
Բարսելոնայում հազարավոր ուսանողներ մասնակցել են հանրաքվեն պաշտպանող ցույցին
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը