«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտան մասնակցել է Գերմանիայում Էրդողանի այցի դեմ անցկացվող ցույցին
Այսպես, Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած այցելության ժամանակ Գերմանիայի Քյոլն քաղաքում հարյուրավոր թուրքեր են դուրս եկել ցույցի՝ Էրդողանի հասցեին հնչեցնելով «բռնակալ» և «բռնապետ» բառերը և մեղադրելով նրան Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետի մեջ:
Ցուցարարներին է միացել «Եվրատեսիլ-2014» մրցույթի հաղթող Ավստրիայի ներկայացուցիչը՝ Կոնչիտա Վյուրստը, ով ձեռքին պահել էր Թուրքիայի դրոշը:
Ըստ գերմանական «Kölner Express» թերթի՝ Էրդողանի անվտանգության համար Գերմանիայի կառավարությունը ծախսել է 200,000 եվրո: